«Ինտերն» ընդհատեց առանց հաղթանակների շարքը (տեսանյութ)

«Ինտերն» ընդհատեց առանց հաղթանակների շարքը (տեսանյութ)

Ա Սերիայի 24-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Բոլոնյայի» նկատմամբ՝ ընդհատելով առաջնությունում 8 խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքը։ 

Դաշտի տերերի կազմում մեկական գոլ խփեցին Էդերը և Յան Կարամոն, իսկ հյուրերից աչքի ընկավ Ռոդրիգո Պալասիոն։ «Բոլոնյան» հանդիպումն ավարտեց 9 հոգով․ երկրորդ կեսում կարմիր քարտեր ստացան Մբայեն և Ադամ Մասինան։

Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 48 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական։ «Բոլոնյան» մնաց 27 միավորով՝ 13-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ինտեր» – «Բոլոնյա»՝ 2։1
Գոլերը՝ Էդեր 2՛, Կարամո 63՛ – Պալասիո 25՛
Հեռացումներ՝ Մբայե 68՛, Մասինա 90+5՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում