Գոլառատ խաղում «Ռոման» հաղթեց «Բենևենտոյին» (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Ռոման» հաղթեց «Բենևենտոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ռոման» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Բենտևենտոյին» և 5։2 հաշվով հաղթանակ տոնեց։

«Գայլերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջենգիզ Ունդերը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆեդերիկո Ֆասիոն, Էդին Ջեկոն և Գրեգորե Դեֆրելը, իսկ հյուրերի գոլերը խփեցին Կոշտա Գիլյերմեն և Էնրիկո Բրինյոլան։

Այժմ «Ռոման» ունի 47 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Բենևենտոն» 7 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ռոմա» – «Բենևենտո»՝ 5։2
Գոլերը՝ Ֆասիո 26՛, Ջեկո 59՛, Ունդեր 62՛, 75՛, Դեֆրել 90+2՛ / 11-մետրանոց – Գիլյերմե 7՛, Բրինյոլա 76՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում