Առանց մրցակցության. Լևանդովսկին 7-րդ տարին անընդմեջ լավագույնն է

Առանց մրցակցության. Լևանդովսկին 7-րդ տարին անընդմեջ լավագույնն է

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ: 29-ամյա ֆուտբոլիստն այդ կոչումը ստացել է 7-րդ տարին անընդմեջ:

7-րդ անգամ լավագույնի կոչումը Լեհաստանի նոր ռեկորդն է: Վերջին ֆուտբոլիստը, ով անվանի հարձակվողից առաջ ստացել է այդ պատվավոր մրցանակը, եղել է կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին: 

2017 թվականին բոլոր մրցաշարերում Լևանդովսկին մասնակցել է 55 խաղի, որոնցում 53 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում