Վալվերդե. Կայծ չկար

Վալվերդե. Կայծ չկար

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն ամփոփել է Պրիմերայի 23-րդ տուրում «Խետաֆեի» դեմ կայացած խաղը, որն ավարտվել է 0:0 հաշվով:

«Դժգոհ ենք այս արդյունքից, սակայն ֆուտբոլում նման բաներ պատահում են: Միգուցե, մեզ չբավականեցրեց թարմությունն ու կայծը: «Խետաֆեի» ֆուտբոլիստներն անմիջապես խախտում էին խաղի կանոնները, երբ մենք մոտենում էինք նրանց տուգանային հրապարակին: Դա անընդհատ խախտում էր մեր խաղի ամբողջականությունը:

Շատ ենք սպասել այս շաբաթվան, որովհետև հունվարից սկսած առաջին անգամ 6-օրյա հանգիստ կունենանք: Պետք է լավ հանգստանանք, որպեսզի պատրաստվենք «Էյբարի» դեմ առաջիկա խաղին, որին կհաջորդի Չեմպիոնների լիգան: Լա Լիգայում նախկինի պես առաջին տեղում ենք, սակայն դեռ պետք է շատ աշխատենք:

«Չելսիի» հետ հանդիպումների մասին մտածում եմ վիճակահանության օրից: Դիտում ենք նրանց բոլոր խաղերը և վերլուծում դրանք»,- 54-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում as.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում