Ովքե՞ր են Մեսսիի ու Ռոնալդուի հետ պայքարելու «Ոսկե գնդակի» համար. Լիոնելի կարծիքը

Ովքե՞ր են Մեսսիի ու Ռոնալդուի հետ պայքարելու «Ոսկե գնդակի» համար. Լիոնելի կարծիքը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, թե որ խաղացողներին է համարում «Ոսկե գնդակ» մրցանակի գլխավոր ֆավորիտներ:

«Այսօր աշխարհում լավ ֆուտբոլիստները շատ են: Նրանցից ոմանք կարող են ստանալ «Ոսկե գնդակը»: Վերջին տարիներին միայն երկու խաղացող էին նվաճում մրցանակը, սակայն այժմ կան Նեյմարը, Մբապեն ու Սուարեսը: Նրանք կարող են միանալ պայքարին»,- «WorldSoccer Magazine»-ի հետ զրույցում ասել է արգենտինացին:

Հիշեցնենք, որ վերջին 10 տարվա ընթացքում 5-ական անգամ լավագույնի կոչումը նվաճել են Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում