Կոնտե. Ի սկզբանե պարզ էր, որ տիտղոսը խաղարկելու են երկու թիմեր

Կոնտե. Ի սկզբանե պարզ էր, որ տիտղոսը խաղարկելու են երկու թիմեր

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ պետք չէ զարմանալ չեմպիոնական պայքարում լոնդոնցիների բացակայության պատճառով:

«Ամռանը ոչ ոք չեմպիոնական պայքարում մեզ իրական թեկնածու չէր համարում: Ի սկզբանե բոլորին պարզ էր, որ տիտղոսը խաղարկելու են Մանչեսթեր քաղաքը ներկայացնող երկու թիմերը:

Նախորդ առաջնության սկզբում մենք նույնպես հետ էինք մնացել մրցակիցներից: Կարծում եմ` այս պահին չափազանց շատ են խոսակցություններն մեր ակումբի, թիմի ու իմ մասին: Մամուլը պետք է ոսկե միջինը գտնի, այլ ոչ թե կարճ ժամանակում մեզ գովաբանի, իսկ հետո քննադատի: Մեզ համար ներկայիս իրավիճակը նորմալ է: Պետք է սովորենք ապրել ճնշման տակ»,- իտալացու խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 27 տուրերից հետո գործող չեմպիոնը 50 միավորով 5-րդ տեղում է: Առաջատար «Մանչեսթեր Սիթին» մոտակա հետապնդողից առաջ է անցել 16 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում