Վատցկե. Երբ Ռոման Աբրամովիչն ասում է ոչ, դա իսկապես նշանակում է ոչ

Վատցկե. Երբ Ռոման Աբրամովիչն ասում է ոչ, դա իսկապես նշանակում է ոչ

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատկցեն պատմել է «Չելսիի» հարձակվող Միշի Բատշուայիին վարձակալելու շուրջ ընթացած բանակցությունների մասին:

«Մենք ամեն գնով փորձում էինք Բատշուայիի վարձակալության մեջ ներառել ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն, սակայն «Չելսին» դեմ էր: Երբ Ռոման Աբրամովիչն ասում է ոչ, դա իսկապես նշանակում է ոչ»,- գերմանացու խոսքն է մեջբերում Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ բելգիացի հարձակվողը «Բորուսսիայի» կազմում անցկացրած մեկնարկային 2 խաղում 3 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում