USD
EUR
RUB

«Յուվենտուս»-«Տոտենհեմ». Օրվա կենտրոնական խաղին ընդառաջ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի զույգերից մեկը կազմել են «Յուվենտուսն» ու «Տոտենհեմը», որոնք նախկինում եվրագավաթների շրջանակում չեն հանդիպել։ Ներկայացնում ենք այսօր կայանալիք հանդիպմանն առնչվող առանցքային փաստերը։

  • «Տոտենհեմը» երկրորդ անգամ է մասնակցում 1/8 եզրափակչին: Խմբային փուլում լոնդոնցիները առաջինն էին քառյակում․ 16 միավոր վաստակելով՝ նրանք շրջանցեցին գործող գավաթակիր «Ռեալին»:
  • «Յուվենտուսը» D խմբում երկրորդ տեղն է գրավել՝ իրենից առաջ թողնելով «Բարսելոնային»: Թուրինցիների համար սա 10-րդ 1/8 եզրափակիչն է: Առաջիկա հակամարտության ժամանակ ՉԼ-ի եզրափակիչ փուլում խաղալու հարուստ փորձն ու 2015, 2017 թվականներին եզրափակիչ դուրս գալը կօգնի թիմին:

Փաստեր և վիճակագրություն

«Յուվենտուս»

  • «Յուվեի» վիճակագրությունը 1/8 եզրափակչում՝ Հ5 Պ3: Մեկ տարի առաջ թուրինցիներն այս փուլում հաղթել են «Պորտուին» (2:0 արտագնա խաղում, 1:0 սեփական դաշտում), իսկ 2015-16թթ. խաղարկությունում պարտվել են «Բավարիային» (2:2 սեփական դաշտում, 2:4 արտագնա խաղի լրացուցիչ ժամանակում): 
  • Թուրինցիներն առաջին տուրում Կատալոնիայում պարտվել են «Բարսելոնային» (0:3), բայց հետագա 5 խաղերում չեն պարտվել (Հ3 Ո2): Ընթացիկ խաղարկությունում սեփական դաշտում անցկացրած 3 խաղում «Յուվենտուսը» հաղթել է «Օլիմպիակոսին» (2:0), «Սպորտինգին» (2:1) և ոչ-ոքի խաղացել «Բարսելոնայի» հետ (0:0): 
  • «Յուվեն» եվրագավաթներում սեփական դաշտում անցկացրած 26 խաղում անընդեջ առանց պարտության է դաշտից հեռացել (Հ16 Ո10): Վերջին անգամ թուրինցիները սեփական մարզադաշտում պարտվել են «Բավարիային» (0:2), 2013-ի ապրիլին: Սա թիմի միակ պարտությունն է «Յուվենտուս Ստեդիումում» անցկացրած եվրագավաթների 31 խաղում (Հ19 Ո11): 
  • Բացի այդ, դա «Յուվեի» միակ պարտությունն է սեփական դաշտում անցկացրած եվրագավաթների վերջին 24 խաղում (Հ15 Ո8): Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության եզրափակիչ փուլում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը հաղթել է Թուրինում տեղի ունեցած բոլոր խաղերում: 
  • «Յուվենտուսն» արդեն 6 խաղ է՝ Անգլիան ներկայացնող թիմերին չի պարտվում (Հ3 Ո3): 2015-16թթ․ մրցաշրջանից հետո թուրինցիներն անգլիական թիմերի հետ չեն խաղացել, վերջին անգամ Իտալիայում հանդիպել են «Մանչեսթեր Սիթիին» (1:0): 
  • Անգլիական թիմերի դեմ «Յուվեի» վիճակագրությունը՝ Հ13 Ո5 Պ3: 
  • Անգլիական թիմերի դեմ երկխաղյա դիմակայություններում «Յուվեի» վիճակագրությունը՝ Հ5 Պ8: Թուրինցիները վերջին 5 դեպքում հաղթել են: 

«Տոտենհեմ»

  • «Տոտենհեմը» նախկինում ընդամենը 1 անգամ է խաղացել այս փուլում: 2010-11թթ. խաղարկությունում լոնդոնցիները հաղթել են «Միլանին» (1:0 արտագնա խաղում, 0:0 սեփական դաշտում): 
  • H խմբի արտագնա խաղերում «Տոտենհեմը» 7 միավոր է վաստակել՝ 3:0 ԱՊՕԵԼ-ի դեմ խաղում, 2:1՝ «Բորուսսիայի» հետ և 1:1՝ «Ռեալի»:
  • Եվրոպական արենայում արտագնա վերջին 14 խաղում լոնդոնցիներն ընդամենը 4 հաղթանակ են տարել (Ո4 Պ6): 
  • Իտալական թիմերի դեմ «Տոտենհեմի» 15 խաղի վիճակագրությունը՝ Հ5 Ո6 Պ4 (Հ1 Ո3 Պ4 Իտալիայում): 
  • Իտալական թիմերի դեմ երկխաղյա դիմակայություններում «Տոտենհեմը» 4 վերջնական հաղթանակ է տոնել 1 պարտության դիմաց: Միակ անհաջողությունը գրանցվել է Եվրոպա լիգայի 2014-15թթ. խաղարկության 1/8 եզրափակչի «Ֆիորենտինայի» դեմ խաղերում (1:1 սեփական դաշտում, 0:2 արտագնա խաղում): 

Թիմերի միջև եղած կապը

  • Ֆերնանդո Լյորենտեն «Յուվեի» կազմում է խաղացել 2013-2015 թվականներին, 92 խաղում 27 գոլ խփել: Իսպանացի հարձակվողը երկու անգամ նվաճել է սկուդետոն ու դարձել Իտալիայի գավաթակիր: 
  • Նույն Լյորենտեի գոլը հաղթանակ է բերել «Սևիլյային» «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլում: Այդ պարտության պատճառով «Յուվեն» երկրորդ տեղն է զբաղեցրել խմբային փուլում: 
  • Վոյցեխ Շչենսնին 2010-2015թթ. Պրեմիեր լիգայում «Արսենալի» կազմում 132 խաղի է մասնակցել: «Տոտենհեմի» դեմ խաղացել է 8 անգամ (Հ4 Ո2 Պ2): 
  • Էրիկ Լամելան «Ռոմայի» կազմում խաղացել է 2011-2013թթ: Արգենտինացին Ա Սերիայի 62 խաղում 19 գոլ է խփել: «Յուվեի» դեմ խաղերի նրա վիճակագրությունը՝ Հ1 Ո1 Պ2: 
  • 2005-2006 թվականներին Լամելան «Ռիվեր Փլեյթի» երիտասարդական թիմում էր, իսկ Գոնսալո Իգուայինն արգենտինական գրանդի գլխավոր թիմի խաղացող էր: 
  • Չեմպիոնների լիգայի 2010-11թթ. խաղարկության խմբային փուլում Թոբի Ալդերվեյրելդի «Այաքսը» արտագնա խաղում հաղթել է Ալեգրիի «Միլանին» (2:0), իսկ այսօրվա «Տոտենհեմի» պաշտպանը դարձել է գոլի հեղինակ: 
  • Ջանլուիջի Բուֆֆոնը, Անդրեա Բարձալին և Ջորջո Կյելինին Իտալիայի հավաքականի կազմում հաղթել են Ալդերվեյրելդի և Յան Վերտոնգենի Բելգիային (3:0) Եվրոպայի 2016 թվականի առաջնության խմբային փուլում: 2015-ին բելգիացիներն իրենց հերթին հաղթել են իտալացիներին՝ 3:1: Բուֆֆոնի դարպասը գրավողներից մեկը Վերտոնգենն էր: 

Միասին են խաղացել

  • Միրալեմ Պյանիչ, Ուգո Լյորիս («Լիոն», 2008-11թթ․)
  • Բլեզ Մաթյուդի, Սերժ Օրյե («Պարի Սեն Ժերմեն», 2014-17թթ․)

Հավաքականի խաղընկերներ

  • Բլեզ Մաթյուդի, Ուգո Լյորիս, Մուսա Սիսոկո (Ֆրանսիա)
  • Խուան Կուադրադո, Դավինսոն Սանչես (Կոլումբիա)
  • Գոնսալո Իգուային, Պաուլո Դիբալա, Էրիկ Լամելա (Արգենտինա):
Լրահոս
«Մանչեսթեր Սիթին» պարտվեց երրորդ դիվիզիոնի թիմին ու դուրս մնաց Անգլիայի գավաթից (տեսանյութ) Իմոբիլեի դուբլի շնորհիվ «Լացիոն» վերադարձավ լավագույն քառյակ (տեսանյութ) Անխոցելի դարպասապահ. Օբլակը Պրիմերայի ռեկորդ է կրկնել Գատուզո. Իմ նպատակն է դառնալ «Միլանի» ֆուտբոլիստների սարսափը Հայտնի են «Արսենալի» ու «Emirates»-ի միջև ռեկորդային պայմանագրի մանրամասները Մարտինես. Բատշուային ձմեռային լավագույն տրանսֆերն է Կոստա. Մրցավարներն ատում են ինձ Գվարդիոլա. Ցանկանում էի խաղալ «Ուիգանում», բայց ինձ մերժեցին Հայ բռնցքամարտիկները սկսում են պայքարը խոշոր մրցաշարում Ռոնալդուն կրկնել է Ռաուլի ռեկորդը 9 կարմիր քարտ. խաղն անավարտ է մնացել (տեսանյութ) Զիդան. Կամային հաղթանակը նշանակում է, որ «Ռեալը» բնավորություն ունի Հայտնի է «Չելսի» – «Բարսելոնա» խաղի մրցավարը Բոլոր աստղերի խաղ. Քամբեքով հաղթանակ «Կարիի թիմ» – «Լեբրոնի թիմ» խաղում (տեսանյութ) «Միլանն» առանցքային հաղթանակ տոնեց «Սամպդորիայի» նկատմամբ (տեսանյութ) «Ռեալը» գերլարված խաղում հաղթեց «Բետիսին» (տեսանյութ) Ռոյսի գոլը հաղթական էր «Բորուսսիա»-ների խաղում (տեսանյութ) «Ատլետիկոն» տնային հաղթանակ տոնեց «Ատլետիկի» նկատմամբ (տեսանյութ) Վերադարձ առաջին հորիզոնական․ «Նապոլին» հաղթեց ՍՊԱԼ-ին (տեսանյութ) «Յուվենտուսը» հաղթեց թուրինյան դերբիում (տեսանյութ) Կոնտե․ Առանց գնդակի խաղը կարող է լինել «Բարսելոնայի» թույլ կողմերից մեկը Ֆուրկադ-Շեմպ. Հաղթողը որոշվեց ֆոտոֆինիշով Չանչարևիչ․ «Ալաշկերտ» տեղափոխությունը նոր մարտահրավեր է ինձ համար Զիդան․ Հաճելի էր, որ Մարսելոն գոլն ինձ նվիրեց Էվրեբյո․ Ամենևին հպարտ չեմ «Չելսի» - «Բարսելոնա» խաղում կատարածս աշխատանքով Չավի․ Անբացատրելի է՝ «Ռեալը» չխաղաց, բայց հաղթեց Գատուզո․ Հույս ունեմ՝ Կուտրոնեն գեղեցիկ աղջիկ կգտնի և նրա հետ սիրով կզբաղվի «Ինտերը» պարտվեց «Ջենոային» (տեսանյութ) «Վալենսիան» կամային հաղթանակ տոնեց հետնապահի նկատմամբ (տեսանյութ) Անգլիայի գավաթ․ Լուկակուի դուբլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ) ՊՍԺ - «Ստրասբուր» խաղում 7 գոլ արձանագրվեց (տեսանյութ) «Բարսելոնան» արտագնա հաղթանակ տոնեց «Էյբարի» նկատմամբ (տեսանյութ) «Բավարիան» կամային հաղթանակ տոնեց «Վոլֆսբուրգի» նկատմամբ (տեսանյութ) «Ռոման» հաղթեց «Ուդինեզեին» (տեսանյութ) Օլիմպիական խաղեր. Կուզմինայի երկար սպասված ոսկե մեդալը Ֆեդերերը դառնալու է աշխարհի առաջին թենիսիստ ԱՊԼ. Ագուերոն` հունվարի լավագույն ֆուտբոլիստ Անգլիայի գավաթ. «Չելսիի» ջախջախիչ հաղթանակը (տեսանյութ) Չեմպիոնների լիգա. Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը շարք է վերադարձել
website by Sargssyan