Միքայել Միքայելյանը մեկնարկեց Օլիմպիական խաղերում

Միքայել Միքայելյանը մեկնարկեց Օլիմպիական խաղերում

Կորեական Փհենչհանում շարունակվում են 23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը։ Այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը՝ դահուկորդ Միքայել Միքայելյանը։

Դասական ոճով տղամարդկանց սպրինտի որակավորման փուլում հայ դահուկորդը մեկնարկեց 74-րդ համարի ներքո։ Ցույց տալով 3 րոպե 37.40 վայրկյան ժամանակ՝ Միքայելը զբաղեցրեց 72-րդ հորիզոնականը և դուրս մնաց հետագա պայքարից։

Որակավորման փուլից հետո լավագույն եռյակն այսպիսի տեսք ուներ․

1․ Ռիստոմատի Հակոլա` (Ֆինլանդիա) – 3 րոպե 08,54 վայրկյան

2․ Յոհանես Կլայբո` (Նորվեգիա) – 3.08,73  

3․ Ալեքսանդր Բոլշունով` ( Օլիմպիական աթլետներ Ռուսաստանից) – 3.10,20

Հիշեցնենք, որ երզափակիչ փուլ են անցնում որակավորման փուլում լավագույն ժամանակ ցույց տված 30 դահուկորդները:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում