Ռոնալդու․ ՊՍԺ-ի հետ դիմակայությունը վճռորոշ է ամբողջ մրցաշրջանի համար

Ռոնալդու․ ՊՍԺ-ի հետ դիմակայությունը վճռորոշ է ամբողջ մրցաշրջանի համար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 5-րդ անգամ ստացել է «Goal 50 Award» մրցանակը, որը շնորհվում է մրցաշրջանի արդյունքներով լավագույն ֆուտբոլիստին։ Պորտուգալացի ռմբարկուն մրցանակի և «Պարի Սեն Ժերմենի» հետ առաջիկա դիմակայության մասին իր մեկնաբանությունն է տվել։

-Շատ հաճելի է ևս մեկ անգամ ստանալ այս մրցանակը։ Շնորհակալ եմ իմ օգտին քվեարկողներին, բայց առաջնահերթ թիմակիցներիս և մարզիչներիս, քանի որ առանց նրանց հաջողության չէի հասնի։

ՊՍԺ-ի հետ դիմակայությունը վճռորոշ է ամբողջ մրցաշրջանի համար։ Մենք հիանալի թիմի դեմ ենք խաղալու։ ՊՍԺ-ում հրաշալի ֆուտբոլիստներ կան, որոնց մենք հարգում ենք։ Արդեն ցույց ենք տվել, որ Չեմպիոնների լիգայում մենք միասնական, ուժեղ և փորձառու թիմ ենք։

Ինքս միշտ փորձում եմ լավագույն մակարդակով հանդես գալ, սակայն երբեմն չի ստացվում այնպես, ինչպես ցանկանում եմ։ Ամեն դեպքում, փորձն ինձ սովորեցրել է, որ անկախ ամեն ինչից պետք է շարունակել տքնաջան աշխատել, այդ դեպքում հնարավոր է հասնել նպատակներին,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է «Ռեալի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Ռեալ» – ՊՍԺ առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 14-ին։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում