Ֆուտբոլիստը պատահաբար շշով հարվածել է Կլատենբուրգի գլխին (տեսանյութ)

Ֆուտբոլիստը պատահաբար շշով հարվածել է Կլատենբուրգի գլխին (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայում հայտնի մրցավար Մարկ Կլատենբուրգի մասնակցությամբ զավեշտալի միջադեպ է գրանցվել։

Կլատենբուրգը սպասարկել է «Ալ Իթաֆակ» – «Ալ Ֆեյհա» (1:1) հանդիպումը, որի ժամանակ դաշտի տերերի պաշտպան Հուսեյն Էլ-Սայեդը ծարավը հագեցնելուց հետո շիշը նետել է մրցավարի ուղղությամբ և հարվածել նրա գլխին։ Եգիպտացի ֆուտբոլիստն անմիջապես մոտեցել է Կլատենբուրգին և ներողություն խնդրել։ Մրցավարը կատակելով գրպանից դեղին քարտ է հանել, սակայն հանդիպման արձանագրության մեջ զգուշացում չի նշել։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում