«Փյունիկը» կրկին մեկնեց արտասահման

Այսօր վաղ առավոտյան «Փյունիկի» պատվիրակությունն ուղևորվեց Կիպրոս՝ արտասահմանյան երկրորդ հավաքն անցկացնելու Այիա Նապայում: Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հավաքի ընթացում հայկական թիմը կանցկացնի երկու ընկերական հանդիպում: Մրցակիցների մասին տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները Երևան կվերադառնան փետրվարի 23-ին:
Հիշեցնենք, որ «Փյունիկն» այս տարի իր առաջին արտասահմանյան հավաքն անցկացրել էր Անթալիայում:
