Օլիմպիական խաղերի «արքայի» գլխավոր հավակնորդը մեկնարկեց ոսկե մեդալով

Օլիմպիական խաղերի «արքայի» գլխավոր հավակնորդը մեկնարկեց ոսկե մեդալով

Կորեական Փհենչհանում ընթացող 23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերում մեդալների հերթական հավաքածուն խաղարկեցին դահուկորդները: Տղամարդկանց դասական սպրինտում որակավորման փուլի, քառորդ եզրափակչի և կիսաեզրափակչի ավարտից հետո պայքարի մեջ մնացին 6 մարզիկներ:

Եզրափակչում հիմնական պայքարը ծավալվեց նորվեգացի Յոհանես Հյոսֆլոտ Կլեբոյի, ռուս Ալեքսանդր Բոլշունովի և իտալացի Ֆեդերիկո Պելեգրինիի միջև: Վերջնագծում Կլեբոն պոկվեց մրցակիցներից ու առաջինը հասավ եզրագծին՝ նվաճելով օլիմպիական չեմպիոնի կոչումը: Մասնագետների կարծիքով հենց 21-ամյա այդ մարզիկն է Օլիմպիադայի «արքայի» կոչման գլխավոր ֆավորիտը: Ենթադրվում է, որ նա ամենաշատ ոսկե մեդալները կնվաճի:

Երկրորդ տեղի համար պահանջվեց ֆոտոֆինիշի օգնությունը: Արդյունքում, Պելեգրինին նվաճեց արծաթե, իսկ Բոլշունովը՝ բրոնզե մեդալը:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Միքայել Միքայելյանը որակավորման փուլում 80 մասնակիցների մեջ զբաղեցրել էր 72-րդ տեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում