«Արսենալը» երկար ժամանակով զրկվեց իր հարձակվողից
13/02/2018 20:34
Նմանատիպ
«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը ձախ ծնկի լուրջ վնասվածք է ստացել: Այդ մասին հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:
27-ամյա ֆուտբոլիստն արդեն հաջողությամբ ծնկի արտրոսկոպիայի է ենթարկվել: Ֆրանսիացու ապաքինումը երկար ժամանակ կտևի: Սպասվում է, որ նա բաց կթողնի 4-6 շաբաթ:
Անգլիայի ընթացիկ առաջնության 26 խաղում Լակազետը 9 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում