Բապտիստա. Մեսսիի դեմ կոպիտ չէինք գործում, որ ամբողջ ուժով չխաղար, Նեյմարն էլ այդպիսին է

Բապտիստա. Մեսսիի դեմ կոպիտ չէինք գործում, որ ամբողջ ուժով չխաղար, Նեյմարն էլ այդպիսին է

Բրազիլիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ժուլիո Բապտիստան կարծիք է հայտնել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի մասին, որը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում վաղը մրցելու է «սերուցքայինների» դեմ:

«Երբ հանդիպում էինք Արգենտինայի հավաքականին, մեզ հանձնարարում էին Մեսսիի դեմ կոպիտ չգործել, այլապես նա կզայրանար և կսկսեր ամբողջ ուժով խաղալ: Հիմա նույնը նաև Նեյմարի դեպքում է: Նա աշխարհի ամենավտանգավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա կարողանում է ազդել մրցակցի վրա նրանով, որ դժվար բաները հեշտությամբ է անում: Բացի այդ, Նեյմարը վայելում է իր խաղը, իսկ այժմ ավելի հասուն ֆուտբոլիստն է դարձել, ինչը շատ կարևոր է:

Այս դիմակայությունում ոչինչ պարզ չէ: ՊՍԺ-ն շատ ուժեղ է, որի տրամդրության տակ է Եվրոպայի լավագույն հարձակման գիծը: «Մադրիդում» ամեն ինչ հակասական է, բայց «Ռեալը» մնում է «Ռեալ»: Նրանք գիտեն, թե ինչպես են հաղթում Չեմպիոնների լիգայում: Այդ պատճառով այս զույգում ոչինչ պարզ չէ»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում