Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Բազելին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Բազելին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա հեշտ հաղթանակ է տոնել «Բազելի» նկատմամբ, գրանցվել է 4:0 հաշիվը:

«Քաղաքայինները» մեկնարկային 23 րոպեների ընթացքում երեք գնդակի առավելություն են ստացել: Անկյունայինից Կևին Դե Բրյունեի կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով հաշիվը բացել է Իլկայ Գյունդողանը: 18-րդ րոպեին գեղեցիկ հարվածով աչքի է ընկել Բերնարդու Սիլվան: Երրորդ գոլը հեղինակել է Սերխիո Ագուերոն, ով մոտ 25 մետրից այնպիսի դիպուկ հարված է կատարել, որ շվեյցարացիների դարպասապահ Տոմաշ Վացլիկը նույնիսկ չի ցատկել դեպի աջ անկյուն:

Երկրորդ կեսում Խոսեպ Գվարդիոլայի թիմը միայն մեկ անգամ աչքի ընկավ: Կրկին գեղեցիկ հարվածով գոլ գրանցվեց, որի հեղինակը Գյունդողանն էր:

Այս թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 7-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բազել» – «Մանչեսթեր Սիթի»` 0:4
Գոլերը. Գյունդողան (14, 53), Բերնարդու Սիլվա (18), Ագուերո (23)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում