Պոչետինո. Ֆանտաստիկ խաղ էր, որում մենք հաղթանակի էինք արժանի

Պոչետինո. Ֆանտաստիկ խաղ էր, որում մենք հաղթանակի էինք արժանի

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ արտագնա հանդիպումը (2:2):

«Մեկնարկային 9 րոպեի ընթացքում անփույթ էինք գործում, ինչի արդյունքում երկու գոլ բաց թողեցինք: Դրանից հետո անհավանական բնավորություն ցուցաբերեցինք: Թուրինում 0:2 հաշվից հետո չպարտվելը շատ դժվար է: Շնորհավորում եմ իմ սաներին: Մենք ավելի արժանի էինք հաղթանակի, քան ոչ-ոքիի:

Իմ թիմն ավելի հասուն է դարձել: Վերջին շաբաթների ընթացքում առաջ քայլ ենք կատարել: Ֆուտբոլում միշտ փոքր հաջողություն է հարկավոր ունենալ: Մենք կարող ենք հուսալ, որ կհաղթենք «Ուեմբլիում», սակայն դիմակայության ելքը դեռ բաց է մնում: «Յուվենտուսը» մեծագույն թիմ է: Ֆանտաստիկ խաղ էր»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում bbc.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում