Էմերի. ՊՍԺ-ն պատրաստ է հաղթել Մադրիդում

Էմերի. ՊՍԺ-ն պատրաստ է հաղթել Մադրիդում

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին դրական սպասելիքներ ունի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք արտագնա խաղից:

«Ինչպես ամբողջ մրցաշրջանի ընթացքում, այնպես էլ հիմա, արտագնա հանդիպումից առաջ նախախաղային մարզումն անցկացրել ենք Փարիզում: Մենք նախընտրում ենք տնային մթնոլորտը: Առաջիկա մրցավեճը լուրջ հնարավորություն է մեզ համար: Ցանկանում ենք աճել: Խաղալու ենք Չեմպիոնների լիգայի 11-ակի գավաթակրի հետ («Ռեալը» 12-ակի չեմպիոն է – խմբ.): Սա լավ հնարավորություն է ցույց տալու, թե մենք ինչ մակարդակի վրա ենք և ուր ենք ուզում շարժվել:

Պատմականորեն «Ռեալը» Չեմպիոնների լիգայի լավագույն թիմն է: Մենք հարգում ենք այդ թիմին ու նրա ֆուտբոլիստներին: Վստահ եմ` իմ ֆուտբոլիստներն իրենց լավագույն որակները կցուցադրեն: Պատրաստ ենք հաղթել Մադրիդում:

Առաջիկա խաղը մեզ համար ամենահարմար ժամանակում է, որովհետև վճռական ենք տրամադրված զարգացման հաջորդ քայլը կատարելուն: Միշտ հաճելի է խաղալ ուժեղ մրցակցի հետ: «Ռեալից» ավելի ուժեղ մրցակից անհնար է գտնել»,- բասկ մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում