Ռայոլան Իկարդիին առաջարկել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե…

Ռայոլան Իկարդիին առաջարկել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե…

Ճանաչված ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան առաջարկ է կատարել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին: Իտալացին ցանկացել է դառնալ արգենտինացու գործակալը, սակայն մերժում է ստացել:

«Corriere dello Sport»-ը հայտնում է, որ Մինոյի առաջարկը նախատեսել է նաև առաջիկա ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հնարավորություն: Անգլիական ակումբի հետ լավ կապերի միջոցով այդ թիմում են խաղում իտալացու հաճախորդներ Զլատան Իբրահիմովիչը, Պոլ Պոգբան և Ռոմելու Լուկակուն, իսկ մինչև վերջերս նաև Հենրիխ Մխիթարյանը: Ռայոլան հավաստիացրել է, որ հարձակվողի ցանկության դեպքում նա հեշտությամբ կկազմակերպի այդ տրանսֆերը:

Այնուամենայնիվ Իկարդին որոշել է չընդունել առաջարկը: Ներկայումս Մաուրոյի շահերը ներկայացնում է նրա կինը` Վանդա Նարան, և նա ոչինչ չի ուզում փոխել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում