Պաշտոնական. Մարկոս Պիզելին վերադարձավ «Ակտոբե»

Պաշտոնական. Մարկոս Պիզելին վերադարձավ «Ակտոբե»

Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելին կարիերան շարունակելու է «Ակտոբեում»: Այդ մասին հայտնում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագրի մանրամասները նշված չեն:

Պիզելին 2014-2015 թվականների ընթացքում արդեն հանդես է եկել «Ակտոբեի» կազմում: 50-ից ավելի խաղում նա 13 գոլ է խփել:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի վերջին թիմը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Շաբաբն» էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում