Իգուային. Հեշտ է քննադատել, երբ նստած ես բազկաթոռի վրա

Իգուային. Հեշտ է քննադատել, երբ նստած ես բազկաթոռի վրա

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը խիստ պատասխան է տվել բոլոր այն մարդկանց, ովքեր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Տոտենհեմի» հետ խաղից հետո քննադատել են թուրինցիներին: «Ծեր սինյորան» մեկնարկային 9 րոպեներից հետո 2 գնդակի առավելություն է ունեցել, սակայն հետո հետ է քաշվել և մրցակիցը կարողացել է ոչ-ոքի կորզել (2:2):

«Հեշտ է խաղից հետո բազկաթոռի կամ բազմոցի վրա նստած քննադատել թիմին: Երբ հաշիվը 2:0 էր, ամեն ինչ կատարյալ էր: Երբ այն դարձավ 2:2, հանրության կարծիքը կտրուկ փոխվեց:

Մեզ հետքաքրքիր չեն նմանատիպ կարծիքները: Մտադիր ենք Լոնդոնում հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Գրկում եմ «Յուվենտուսի» բոլոր երկրպագուներին»,- «Instagram»-ի իր էջում գրել է այդ խաղում դուբլ հեղինակած արգենտինացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում