USD
EUR
RUB

ՉԼ․ «Ռեալը» հաղթեց ՊՍԺ-ին և Փարիզ կմեկնի առավելությամբ (տեսանյութ)

 
 

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում հաղթեց «Պարի Սեն Ժերմենին»․ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով։

Զինեդին Զիդանի սաները շատ ակտիվ սկսեցին խաղը՝ հյուրերին սեփական կիսադաշտից դուրս գալու մեծ հնարավորություններ չտալով, սակայն չկարողացան արագ գոլ խփել և առաջինը բաց թողեցին։ 33-րդ րոպեին վերահսկողությունից դուրս մնացած Ադրիեն Ռաբիոն, արագ արձագանքելով մրցակցի սխալին, առաջ մղեց իր թիմին։ Խաղակեսի վերջնամասում «Ռեալը» վերականգնեց հավասարությունը։ 45-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում Լո Չեսլոն խախտեց Թոնի Կրոսի նկատմամբ կանոնները, և Ալֆոնս Արեոլայի պաշտպանած դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։

Երկրորդ կեսում ավելի հաջող մեկնարկեցին հյուրերը, սակայն վերջնամասում Զինեդին Զիդանը փոխարինումների միջոցով ակտիվացրեց խաղը, ինչն էլ բերեց հաղթական արդյունքի։ 83-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ ձևակերպեց, իսկ 3 րոպե անց փոխարինման դուրս եկած Մարկո Ասենսիոյի փոխանցումից հետո վերջնական հաշիվը ձևակերպեց Մարսելոն։

Պատասխան հանդիպումը կայանալու է Փարիզում, մարտի 6-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ Մադրիդ» - «Պարի Սեն Ժերմեն»՝ 
Գոլերը՝ Ռոնալդու 45՛ / 11-մետրանոց, 83՛, Մարսելո 86՛ - Ռաբիո 33՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

.

Լրահոս
Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ ՖԻՄԱ-ն լուրջ հակառակորդ է. «Ուրարտու»-ի մարզիչ Էդեն Ազարը ցանկանում է միանալ «Ռեալ»-ին Հիգուայինը «Չելսի» կտեղափոխվի այս շաբաթվա ընթացքում «Արցախ»-ը հրաժարվեց հերթական ֆուտբոլիստից «Չելսի»-ն աշխատանք կառաջարկի Չեխին Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ փուլում է «Բանանց»-ը նոր պաշտպան ունի Պետեր Չեխը կարիերան ավարտելուց հետո հնարավոր է վերադառնա «Չելսի» Պելեն գտել է նոր Պելե Երիտասարդական թիմի նախկին դարպասապահը կավարտի կարիերան «Արագած»-ը համառ պայքարում պարտվեց «Արցախ»-ին Մարիա Գևորգյանը մնում է շախմատի առաջնության առաջատարը Արման Փաշիկյանը շախմատի Հայաստանի առաջնության առաջատարն է Մարիա Գևորգյանն ամրապնդվեց առաջատարի դիրքում Գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Պետր Չեխը կավարտի կարիերան Բասկետբոլի առաջնության առաջատարը «Արագած»-ն է Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլ Ջոկովիչը Ավստրալիայի առաջնությունում հաջող մեկնարկեց Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը մեկնել է Իսպանիա Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում է Մարիա Գևորգյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց շախմատի առաջնությունում Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում Նադալը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում է Թիմից հեռացավ «Արարատ-Արմենիա»-ի հերթական խաղացողը Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում «Յուվենթուսն» ուզում է ձեռք բերել Մոդրիչին «Արսենալ»-ը պարտվեց առանց Մխիթարյան «Արցախ»-ը նոր ֆուտբոլիստ ունի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր տնօրեն ունի Սարկիսովի թիմը կմրցի ադրբեջանական «Գաբալայի» հետ Սերբ դարպասապահը համալրեց «Արարատ-Արմենիան» Կարեն Գրիգորյանը Ռոկետաս դե Մար մրցաշարում գրավեց 3-րդ հորիզոնականը Մխիթարյանը չի թաքցնում, որ մի օր կխաղա Ռուսաստանում. մարզական մեկնաբան ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է անցած տարվա խորհրդանշական թիմը Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը Դահուկորդները ոսկե մեդալներ են նվաճել Լիբանանում «Լոռի»-ն նոր դարպասապահ ունի
website by Sargssyan