Օլիմպիական խաղեր. Կատյա Գալուստյանի մեկնարկն ու ավարտը

Օլիմպիական խաղեր. Կատյա Գալուստյանի մեկնարկն ու ավարտը

23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր մրցուղի դուրս եկավ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը։

Կանանց 10 կմ ազատ ոճի դահուկավազքում Կատյա Գալստյանը մեկնարկեց 81-րդ համարով, իսկ վերջնագիծը հատեց 30 րոպե 25,1 վայրկանում: Նա 90 մասնակիցների մեջ զբաղեցրեց 72-րդ հորիզոնականը։

10 կմ ազատ ոճի դահուկավազքի չեմպիոն դարձավ նորվեգուհի Ռագնհիլդ Հագան՝ վերջնագիծը հատելով 25 րոպե 00, 5 վայրկյանում: Երկրորդ տեղում Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, շվեդուհի Շառլոտ Կալան էր: Նրա արդյունքն է 25 րոպե 20,8 վայրկյան:

Բրոնզե մեդալ նվաճեցին միանգամից 2 դահուկորդուհիներ՝ Օլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն Մարիտ Բյորգենը (Նորվեգիա) և Կրիստա Պարամակոսկին (Ֆինլանդիա)՝ ցույց տալով միևնույն 25 րոպե 32, 4 վայրկյան արդյունքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում