Էմերի. Սա արդարացում չէ, բայց «Ռեալը» մրցավարից օգնություն ստացավ

Էմերի. Սա արդարացում չէ, բայց «Ռեալը» մրցավարից օգնություն ստացավ

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ամփոփել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումը:

«Դրվագը չեմ տեսել, բայց ինձ ասացին, որ Ռամոսը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց: Մրցավարը պարտավոր է նման խախտումների դեպքում 11-մետրանոց նշանակել: 1:1 հաշվի ժամանակ մրցավարի կասկածելի որոշումները շատ օգնեցին «Մադրիդին»: Մինչև այդ մենք տիրում էինք գնդակին, կարող էինք երկրորդ գոլը խփել, սակայն այդ որոշումները «սերուցքայիններին» օգնեցին քամբեք կատարել:

«Ռեալը» կարողանում է շատ վտանգավոր հակագրոհներ անցկացնել: Եթե մենք ավելի հստակ գործեինք, իսկ մրցավարն ավելի կշռադատված որոշումներ կայացներ, ՊՍԺ-ն կարող էր պահպանել ոչ-ոքի արդյունքը կամ նույնիսկ հաղթել:

«Մադրիդը» դիմակայության ֆավորիտն է, որովհետև գործող չեմպիոն է, սակայն մենք հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն ենք պահպանում»,- բասկ մասնագետի խոսքերն է փոխանցում as.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում