«L’Equipe». Պոգբան զղջում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար

«L’Equipe». Պոգբան զղջում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծում է, որ սխալ որոշում է կայացրել, երբ 2016 թվականի ամռանը «Յուվենտուսից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

«L’Equipe» պարբերականի տեղեկությամբ ֆրանսիացին զղջում է, որ կարիերան շարունակելու համար միացել է այն թիմին, որը մարզում է Ժոզե Մոուրինյուն: 24-ամյա ֆուտբոլիստը նման եզրահանգման է եկել պորտուգալացու հետ վերջին տարաձայնությունների, ինչպես նաև թիմի խաղաոճի պատճառով:

Տրանսֆերի ժամանակ Պոգբան վստահ է եղել, որ կկարողանա Ֆրանսիայի հավաքականում իր մի քանի թիմակիցների համոզել միանալ մանչեսթերցիներին, սակայն դա նրան չի հաջողվել: Հատկապես մեծ է եղել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության հավանականությունը, սակայն գործարքը խափանվել է: Վերջինս այժմ մոտ է «Բարսելոնային» միանալուն:

Աղբյուրը նշում է, որ Պոգբան միշտ երազել է Մադրիդի «Ռեալում» խաղալու մասին: Նա առաջիկա ամռանն ամեն ինչ անելու է, որ տեղափոխվի «Արքայական ակումբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում