ՖԻՖԱ-ի վարկանիշ. Հայաստանի հավաքականը նահանջել է

ՖԻՖԱ-ի վարկանիշ. Հայաստանի հավաքականը նահանջել է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը:

Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ տեղով և այժմ զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը: Նախորդ ամսվա համեմատ փոփոխությունը կապված է նրանով, որ Կոնգոյի ու Կանադայի ընտրանիները շրջանցել են Հայաստանի ու մի շարք այլ երկրների թիմերին:

Ազգերի գավաթի խաղարկությունում Արթուր Պետրոսյանի թիմի մրցակիցներից Մակեդոնիան զբաղեցնում է 74-րդ տեղը, Լիխտեյնշտեյնը` 182, իսկ Ջիբրալթարը` 206:

Առաջատար տասնյակում փոփոխություն չի կատարվել: Նախկինի պես աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլիան ու Պորտուգալիան:

Լավագույն տասնյակը.

1. Գերմանիա – 1 602 վարկանիշային միավոր

2. Բրազիլիա – 1 484

3. Պորտուգալիա – 1 358

4. Արգենտինա – 1 348

5. Բելգիա – 1 325

6. Իսպանիա – 1 231

7. Լեհաստան – 1 213

8. Շվեյցարիա – 1 190

9. Ֆրանսիա – 1 183

10. Չիլի – 1 153
_________________

74. Մակեդոնիա – 446

91. ՀԱՅԱՍՏԱՆ – 383

182. Լիխտեյնշտեյն – 86

206. Ջիբրալթար – 0

Հետևեք մեզ նաև Telegram-ում