Արթուրն ընդունել է «Բարսելոնայի» առաջարկը

Արթուրն ընդունել է «Բարսելոնայի» առաջարկը

«Բարսելոնան» կարևոր քայլ է կատարել «Գրեմիոյի» հենակետային կիսապաշտպան Արթուր Ռամոսի տրանսֆերը գնելու շուրջ: Mundodeportivo.com-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը բրազիլացու հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի բոլոր կետերը:

«Բլաուգրանային» մնում է տրանսֆերի շուրջ պայմանավորվել «Գրեմիոյի» հետ: Վերջինիս է պատկանում 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի 60 տոկոսը: Մնացած 40 տոկոսից 20-ը ներդրող Չելսո Ռիգոյի տնօրինության տակ է, իսկ մյուս 20 տոկոսն անձամբ ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի: «Գրեմիոն» իր չափաբաժնի համար 30 միլիոն եվրո է պահանջում, իսկ «կապտանռնագույններն» առաջարկում են 25 միլիոն:

Նախնական պայմանավորվածության համաձայն` Արթուրը Պորտու Ալեգրի քաղաքում կանցկացնի Բրազիլիայի առաջիկա առաջնությունը, որի ավարտից հետո` 2019 թվականի հունվարին կտեղափոխվի «Բարսելոնա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում