Տուխելը 5 առաջարկ է մերժել
15/02/2018 20:49
Նմանատիպ
Ճանաչված մարզիչ Թոմաս Տուխելը չի շտապում վերսկսել կարիերան: Գերմանացին 2017 թվականի ամռանը պաշտոնանկ է արվել Դորտմունդի «Բորուսսիայից», որից հետո իր համար նոր թիմ չի գտել:
«Bild» պարբերականը գրում է, որ 44-ամյա մասնագետն այս ընթացքում 5 առաջարկ է ստացել, որոնք բոլորը մերժել է: Այդ 5 ակումբներից 4-ը եղել են Բունդեսլիգայի ներկայացուցիչներ` «Բայերը», «Շալկեն», «Վոլֆսբուրգը» և «Շտուտգարտը»: Եվս մեկ առաջարկ կատարել է իսպանական «Սևիլյան»:
Միաժամանակ նշվում է, որ «Բավարիան» Տուխելին դիտարկում է որպես Յուպ Հայնկեսի ապագա փոխարինող: Մյունխենցիները ցանկանում են վերջինիս հետ երկարաձգել պայմանագիրը, սակայն նա մտադիր է պահպանել նախկին պայմանավորվածությունը և ամռանը հեռանալ թիմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում