Մոդրիչի գեղեցիկ արարքը, որը չի տարհամոզել սխալված մրցավարին

Մոդրիչի գեղեցիկ արարքը, որը չի տարհամոզել սխալված մրցավարին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալ» – «Պարի Սեն Ժերմեն» հանդիպման երկրորդ խաղակեսում տարօրինակ դեպք է տեղի ունեցել: Դրվագներից մեկում մադրիդցիների կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գնդակի համար պայքարում կորցրել է հավասարակշռությունը և ընկել խոտածածկի վրա: Խորվաթի հետ պայքարող Ադրիեն Ռաբյոն չի դիպչել Մոդրիչին, սակայն գլխավոր մրցավար Ջանլուկա Ռոկին տուգանային հարված է նշանակել ու դեղին քարտ ցույց տվել ֆրանսիացուն:

Տեսնելով մրցավարի որոշումը՝ Լուկան մոտեցել է իտալացուն և ասել, որ խախտում չի եղել, սակայն Ռոկին անդրդվելի է եղել: Այդ մասին «RMC Sport»-ի հետ զրույցում պատմել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին:

«Ցանկանում եմ խոսել Ռաբյոյի զգուշացման մասին: Մոդրիչը մրցավարին ասաց, որ այդ դրվագում խախտում չկար, սակայն պատիժը չփոխվեց: Հարկավոր է, որ նման մակարդակի խաղերում այնպիսի մրցավարների նշանակեն, ովքեր ավելի ինքնավստահ կլինեն և չեն ենթարկվի մարզադաշտում հավաքված երկրպագուների ճնշմանը: Նման իրավիճակներում մրցավարները տանտերերի օգտին որոշումներ են կայացնում»,- ասել է իտալացի ֆուտբոլիստը:

Ավելի վաղ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայիֆին հայտարարել է, որ փարիզցիները բողոքարկելու են Ռաբիոյի ստացած դեղին քարտը, որպեսզի այն չեղյալ հայտարարվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում