ԱԱ-2022-ի գովազդային դեմքը լինելու համար Նեյմարը խելահեղ գումար է վաստակելու

ԱԱ-2022-ի գովազդային դեմքը լինելու համար Նեյմարը խելահեղ գումար է վաստակելու

Հայտնի են դարձել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի և ակումբի ղեկավարների միջև նոր համաձայնության մանրամասները:

Քանի որ փարիզյան ակումբը մտնում է Քաթարի կառավարությանը պատկանող «Qatar Sports Investments» ֆոնդի մեջ, նրանք այդ երկրի անունից բանակցել են բրազիլացու հետ և պայմանավորվել նրան 2022 թվականի Աշխարհի առաջնության գովազդային դեմքը դարձնելու շուրջ:

«El Confidencial»-ից տեղեկանում ենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը տարեկան ստանալու է 50 միլիոն եվրո: Փաստաթղթերն արդեն ստորագրվել են:

Հիշեցնենք, որ Նեյմարն ու ՊՍԺ-ն այդ համագործակցության պայմանները նախնական համաձայնեցրել են դեռ 2017 թվականի հուլիսին, որից հետո հարձակվողը համաձայնվել է «Բարսելոնայից» տեղափոխվել Ֆրանսիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում