Goal.com. «Լիվերպուլը» հրաժարվել է ռեկորդային տրանսֆերից

Goal.com. «Լիվերպուլը» հրաժարվել է ռեկորդային տրանսֆերից

«Լիվերպուլը» որոշել է ձեռք չբերել Բրազիլիայի հավաքականի ու «Ռոմայի» դարպասապահ Ալիսոն Բեքերին:

Goal.com-ի տեղեկությամբ, մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը որոշել է թիմի ապագան կապել Լորիս Կարիուսի հետ, ով վերջին շաբաթների ընթացքում իրեն լավ է դրսևորել ու հաղթել է Սիմոն Մինյոլեի հետ մրցակցությունը: 

Օրերս անգլիական ակումբը 70 միլիոն եվրո է առաջարկել 25-ամյա ֆուտբոլիստի համար: «Կարմիրերը» մտադիր էին մինչև ամառային տրանսֆերային պատուհանի բացվելը ձևակերպել գործարքը: Ալիսոնի գործակալ Զե Մարի Նեիսն արդեն տեղեկացվել է, որ Լիվերպուլը հրաժարվել է տրանսֆերից:

Եթե «Ռոման» ընդուներ այդ առաջարկը, Բեքերը կդառնար պատմության ամենաթանկ դարպասապահը: Ներկայիս ռեկորդը պատկանում է Ջանլուիջի Բուֆֆոնին, ում համար 2001 թվականին «Յուվենտուսը» 52 միլիոն եվրո է վճարել «Պարմային»:

«Լիվերպուլն» ամռանը նոր դարպասապահ կունենա, ով կդառնա Կարիուսի պահեստայինը և Մինյոլեին փոխարինողը: Վերջինս այլ թիմ է տեղափոխվելու:

Ալիսոնի ծառայություններով հետաքրքրված է նաև «Պարի Սեն Ժերմենը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում