Դեկո. Մեսսիի դեմ առանձնահատուկ նախապատրաստությունն անիմաստ է

Դեկո. Մեսսիի դեմ առանձնահատուկ նախապատրաստությունն անիմաստ է

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դեկոն կատալոնացիների մրցակիցներին խորհուրդ է տվել ժամանակ չվատնել մարզումների ժամանակ Լիոնել Մեսսիի դեմ խաղի ծրագիր մշակելու վրա:

«Մեսսին պարզապես ռմբարկու չէ: Նա գոլային պահեր է ստեղծում, կառավարում խաղի ընթացքը և սուր փոխանցումներ կատարում: Լեոն ստիպում է երկար ժամեր վատնել նրա դեմ խաղին նախապատրաստվելու համար, սակայն դա անիմաստ զբաղմունք է: Փորձը ցույց է տալիս, որ ամեն ինչ կախված է նրանից, թե պաշտպանվող թիմի ֆուտբոլիստներն ինչպես կարձագանքեն Մեսսիի որոշումներին, որովհետև նրա հաջորդ քայլը կանխագուշակել հնարավոր չէ»,- Դեկոյի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Պորտուգալիայի հավաքականում հանդես եկած բրազիլացին խոսել է նաև «կապտանռնագույնների» նորեկ Ֆիլիպե Կոուտինյոյի մասին.

«Կոուտինյոն արժանի է «Բարսելոնայում» խաղալուն: Կարծում եմ` «բլաուգրանան» շատ ուշ սկսեց քայլեր ձեռնարկել Ֆիլիպեին ձեռք բերելու համար: Նա շատ ավելի շուտ էր պատրաստ խաղալ այդ թիմում: Ես նույնպես անցել եմ այդ իրավիճակով: «Բարսելոնա» տեղափոխվեցի մեկ տարի ուշ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում