Պրեմիեր լիգա. Հայտնի է հունվարի լավագույն մարզիչը

Պրեմիեր լիգա. Հայտնի է հունվարի լավագույն մարզիչը

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտնել է հունվար ամսվա լավագույն մարզչի անունը: Հաղթող է դարձել «Բորնմութը» գլխավորող Էդի Հաուն։

Նախորդ ամսվա ընթացքում «Բորնմութը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Չելսիին», տանը 2:1 հաշվով պարտության է մատնել «Արսենալին», ինչպես նաև արտագնա հանդիպումներում ոչ-ոքի է խաղացել «Վեսթ Հեմի» (1:1) ու «Բրայթոնի» (2:2) հետ:

Հիշեցնենք, որ դրան նախորդող 4 ամիսների ընթացքում լավագույն մարզիչ էր ճանաչվել «Մանչեսթեր Սիթին» գլխավորղ Խոսեպ Գվարդիոլան:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում