Էմերի․ ՊՍԺ-ն կարող է դուրս գալ 1/4 եզրափակիչ

Էմերի․ ՊՍԺ-ն կարող է դուրս գալ 1/4 եզրափակիչ

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին համոզված է, որ իր թիմը պահպանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի առաջին խաղում փարիզյան թիմը 1։3 հաշվով պարտվել է Մադրիդի «Ռեալին»։

-Ընթացիկ մրցաշրջանում մենք հաղթել ենք տնային բոլոր խաղերում։ Բացի այդ, անցյալ տարվա փետրվարին սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթել ենք «Բարսելոնային», իսկ սեպտեմբերին 3։0 հաշվով առավելության ենք հասել «Բավարիայի» նկատմամբ։ Հիշելով այդ ամենը՝ վստահությամբ կարող եմ ասել, որ թիմս ցույց կտա իր ուժն ու կկարողանա դուրս գալ 1/4 եզրափակիչ,- Էմերիի խոսքը փոխանցում է «Mundo Deportivo»-ն։

Հավելենք, որ «Պարի Սեն Ժերմեն» – «Ռեալ» պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 6-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում