Յուլիա Վոդոպյանովան պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Յուլիա Վոդոպյանովան պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Յուլիա Վոդոպյանովան Մոսկվայում կայացած վարկանիշային մրցաշարի արդյունքներով 2018 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

Վոդոպյանովան զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցել է 56 մարզիկ: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը:

Հավելենք, որ պատանեկան Օլիմպիական խաղերը կայանալու են հոկտեմբերի 6-18-ը, Բուենոս Այրեսում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում