Մոուրինյու․ Պոգբան հիմա բավականաչափ լավ չի խաղում

Մոուրինյու․ Պոգբան հիմա բավականաչափ լավ չի խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան մտածում է ակումբի փոփոխության մասին։

-Պոգբան շատ երկար ժամանակ շարքից դուրս մնաց, իսկ հիմա բավականաչափ լավ չի խաղում։ Թիմին պետք է, որ նա լավ խաղա։ Երբ Պոգբան բարձրակարգ խաղ է ցուցադրում, այդպես է խաղում նաև ամբողջ թիմը։ Բոլոր թիմերում էլ լինում են դեպքեր, երբ առանցքային ֆուտբոլիստն իր լավագույն խաղը չի ցուցադրում։ Պետք չէ դրանից պատմություն սարքել, թե Պոգբայի տրանսֆերը վաճառվելու է։ Որոշ մարդիկ նման լուրեր են տարածում, սակայն նրանք սուտասաններ են, ինչը լավ չէ,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է «Sportsmole»-ն։

Մոուրինյուն նաև նշել է, որ Պոգբան մասնակցելու է Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի՝ «Հադերսֆիլդի» դեմ խաղին, որը կայանալու է փետրվարի 17-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում