Հայտնի է Ջոկովիչի՝ կորտ վերադառնալու հավանական ժամկետը

Հայտնի է Ջոկովիչի՝ կորտ վերադառնալու հավանական ժամկետը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հայրը՝ Սրջան Ջոկովիչը տեղեկացրել է, որ որդին կարող է կորտ վերադառնալ գարնան ավարտին։

«Նովակի ապաքինման ընթացքում բացթողումներ եղան, սակայն ոչ ոք միտումնավոր ոչինչ չի արել։ Հիմա ամեն ինչ լավ է, Նովակը վերականգնվում է։ Հույս ունենք՝ նա կորտ կվերադառնա մայիսին»,- Սրջան Ջոկովիչի խոսքը փոխանցում է «novosti.rs»-ը։

Հիշեցնենք, որ սերբ թենիսիստը 2017 թվականի հունիսին հայտարարեց ժամանակավոր դադար վերցնելու մասին և որոշելով վիրահատության չենթարկվել՝ սկսեց արմունկի վնասվածքից ապաքինման փուլը։ Ջոկովիչը կորտ վերադարձավ հունվարին՝ մասնակցելով Ավստրալիայի բաց առաջնությանը, որի ընթացքում արմունկը շատ չծանրաբեռնելու նպատակով փոխեց մատուցումների տեխնիկան։ Մրցաշարի քառորդ եզրափակչում կորեացի Չհուն Հյոնին պարտվելուց հետո Նովակն ի վերջո որոշեց վիրահատության ենթարկվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում