Չեմպիոնների լիգա. Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
17/02/2018 00:41
Նմանատիպ
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը, որն անցկացվել է երկրպագուների միջև:
Մեծ առավելությամբ առաջին տեղն է գրավել «Լիվերպուլի» եզրային հարձակվող Սադյո Մանեն, ով «Պորտուի» հետ խաղում (5:0) հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Սենեգալցին ստացել է 57 տոկոս ձայները:
Երկրորդ տեղը գրավել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն (29%), երրորդը` «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը (11%), իսկ չորրորդը` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Իլկայ Գյունդողանը (2%):
Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում կայացել են 1/8 եզրափակչի 4 հանդիպումներ, իսկ մյուս 4-ը նախանշված են փետրվարի 21-ին ու 22-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում