Անգլիայի գավաթ. «Չելսիի» ջախջախիչ հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի գավաթ. «Չելսիի» ջախջախիչ հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել է «Հալ Սիթիին» ու 4:0 հաշվով գերվստահ հաղթանակ տոնել: «Կապույտները» հաղթողի հարցը գործնականում լուծել են առաջին խաղակեսում, երբ խփել են բոլոր 4 գոլերը:

Երկրորդ րոպեին գեղեցիկ հարվածով իր թիմին առաջ է մղել Վիլիանը: Ավելի ուշ (27) Ֆրանսեսկ Ֆաբրեգասի հաշվենկատ փոխանցումից հետո աչքի է ընկել Պեդրո Ռոդրիգեսը:  Մինչև ընդմիջում մեկական անգամ գոլ են հեղինակել նաև նույն Վիլիանը (32) և Օլիվյե Ժիրուն (42): Վերջինս մինչև այդ երկու գոլային փոխանցում էր կատարել:

Երկրորդ կեսում «վագրերը» հաշիվը կրճատելու հիանալի հնարավորություն են ունեցել, սակայն 11-մետրանոցից Դևիդ Մեյլերի հարվածը հետ է մղել դարպասապահ Վիլի Կաբալյերոն:

Տեսանյութ

Այսօր քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև «Լեսթերը», որը 1:0 պարտության է մատնել «Շեֆիլդ Յունայթեդին»: Միակ գոլը խփել է Ջեյմի Վարդին (66):

Հետևեք մեզ նաև Telegram-ում