ԱՊԼ. Ագուերոն` հունվարի լավագույն ֆուտբոլիստ

ԱՊԼ. Ագուերոն` հունվարի լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել է հունվար ամսվա Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Նախորդ ամսվա ընթացքում արգենտինացին մասնակցել է 4 խաղի, որոնցում 5 գոլ է խփել:

29-ամյա խաղացողն իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ ստացավ Պրեմիեր լիգայի «ամսվա ֆուտբոլիստ» մրցանակը: Այդ ցուցանիշով Սերխիոն հավասարվեց Ռոբին վան Պերսիին և Ուեյն Ռունիին:

6-ական մրցանակով ռեկորդակիներն են Հարի Քեյնը և Սթիվեն Ջերարդը:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում