Օլիմպիական խաղեր. Կուզմինայի երկար սպասված ոսկե մեդալը

Օլիմպիական խաղեր. Կուզմինայի երկար սպասված ոսկե մեդալը

Հարավկորեական Փհենչհան քաղաքում կայացավ Օլիմպիական խաղերի բիաթլոնի կանանց մասս-ստարտը:

12,5 կմ մրցատարածքում ու 4 կրակահերթերում բացահայտ առավելությամբ հաղթող դարձավ Անաստասիա Կուզմինան: Սլովակիան ներկայացնող ռուս մարզուհին 20 կրակոցներից 19-ում անվրեպ էր: Արագ սահքի ու կրակոցների շնորհիվ 33-ամյա մարզուհին 18,8 վայրկյանով առաջ անցավ մոտակա հետապնդողից:

Փհենչհանում Կուզմինան երկու անգամ մոտ էր եղել չեմպիոնությանը, սակայն զբաղեցրել էր երկրորդ տեղը: Սա նրա կարիերայի 3-րդ օլիմպիական ոսկին է:

Արծաթե մեդալ նվաճեց այս մրցատեսակում Սոչի-2014-ի չեմպիոն Դարյա Դոմրաչևան (Բելառուս): Նա նույնպես մեկ վրիպում թույլ տվեց:

Երրորդ տեղը զբաղեցրեց նորվեգուհի Տիրիլ Էկհոֆը: Իր բարձր արագությամբ հայտնի մարզուհին կրակահերթում երկու վրիպում թույլ տվեց:

Նշենք, որ վաղը կկայանա տղամարդկանց մասս-ստարտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում