«Բարսելոնան» արտագնա հաղթանակ տոնեց «Էյբարի» նկատմամբ (տեսանյութ)

«Բարսելոնան» արտագնա հաղթանակ տոնեց «Էյբարի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» արտագնա հանդիպում անցկացրեց «Էյբարի» հետ և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Հաշիվը բացվեց 16-րդ րոպեին, երբ Լիոնել Մեսսիի հիանալի փոխանցումը գոլով եզրափակեց Լուիս Սուարեսը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում (67՛) «Էյբարը» մնաց 10 հոգով՝ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Ֆաբիան Օրելյանան։ Թվային առավելություն ստացած հյուրերին հաջողվեց նախքան եզրափակիչ սուլիչը ևս մեկ գոլ խփել․ 88-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ժորդի Ալբան։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 62 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Էյբարը» մնաց 35 միավորով՝ 7-րդ հորիզոնականում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում