«Բավարիան» կամային հաղթանակ տոնեց «Վոլֆսբուրգի» նկատմամբ (տեսանյութ)

«Բավարիան» կամային հաղթանակ տոնեց «Վոլֆսբուրգի» նկատմամբ (տեսանյութ)

Բունդեսլիգայի 23-րդ տուրում առաջատար «Բավարիան» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» և կամային հաղթանակ տոնեց։

«Ֆոլկսվագեն Արենայում» կայացած հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Դանիել Դիդավին։ 55-րդ րոպեին հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ուներ Արյեն Ռոբենը, սակայն հոլանդացին վրիպեց 11-մետրանոց նշակետից։ Պատասխան գոլը 64-րդ րոպեին խփեց Սանդրո Վագները, իսկ հաղթական գոլն արձանագրվեց ավելացված ժամանակում։ 91-րդ րոպեին մյունխենցիները ևս մեկ 11-մետրանոց տուգանայինի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին։

Այս հաղթանակից հետո մյունխենյեն թիմն ունի 59 միավորով։ «Վոլֆսբուրգը» 24 միավորով 13-րդ հորիզոնականում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում