«Ինտերը» պարտվեց «Ջենոային» (տեսանյութ)

«Ինտերը» պարտվեց «Ջենոային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվեց «Ջենոային» և 0։2 հաշվով պարտություն կրեց։ 45-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Անդրեա Ռանոկիան, իսկ 59-րդ րոպեին աչքի ընկավ Գորան Պանդևը։

Այժմ «Ինտերն» ունի 48 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, սակայն տուրի արդյունքներով միլանյան թիմին շրջանցելու հնարավորություն ունի «Լացիոն»։ Հաղթանակից հետո «Ջենոան» ունի 30 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում