USD
EUR
RUB

Էվրեբյո․ Ամենևին հպարտ չեմ «Չելսի» - «Բարսելոնա» խաղում կատարածս աշխատանքով

 
 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Չելսի» - «Բարսելոնա» խաղին ընդառաջ իսպանական «Marca» պարբերականը զրուցել է նախկին մրցավար Թոմ-Հեննինգ Էվրեբյոյի հետ։ Վերջինս 2009 թվականի մայիսի 6-ին սպասարկել է «Չելսի» - «Բարսելոնա» (1:1) սկանդալային հանդիպումը։

-Դուք հպա՞րտ եք, որ դատել եք «Չելսիի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը։

-Ամենևին ոչ։ Դա ինձ համար լավագույն օրը չէր, բայց մրցավարները կարող են սխալվել․․․ Երբեմն էլ սխալվում են ֆուտբոլիստները կամ մարզիչները․․․ Ինչ-որ օր, հնարավոր է, ձեզ չհաջողվի ցույց տալ այն մակարդակը, որն անհրաժեշտ է։ Ամեն դեպքում, ես չեմ կարող հպարտանալ այդ խաղում իմ կատարած աշխատանքով։

-«Չելսիի» ներկայացուցիչները հայտարարում էին, որ 4 ակնհայտ դրվագներում Դուք կարող էիք 11-մետրանոց նշանակել։ Ըստ Ձեզ, որո՞նք էին այդ խաղի ամենալուրջ սխալները։

-Մի քանի սխալ եղավ։ Յուրաքանչյուրն այդ դրվագների վերաբերյալ իր կարծիքը կարող է ունենալ, բայց ես կրկնում եմ՝ սխալվում են նաև ֆուտբոլիստները և մարզիչները, ու ոչինչ տեղի չի ունենում։ Ես հպարտ եմ, որ ունեցել եմ երկարատև կարիերա և եվրոպական մրցավարական էլիտայի մի մասն եմ եղել։ Նվազագույնը եղել եմ Նորվեգիայի լավագույն մրցավարներից մեկը։ Այդ իսկ պատճառով պետք չէ իմ կարիերան հիշել միայն այդ խաղով՝ չնայած որոշ մարդիկ, ինչպես դուք, հենց այդպես էլ անում եք։

Հիշեցնենք, որ այդ խաղի արդյունքը «Բարսելոնային» թույլ տվեց դուրս գալ եզրափակիչ և չեմպիոն դառնալ։

Տեսանյութ

Լրահոս
«Արսենալ»-ը հաղթել է «Ղարաբաղ»-ին. Արցախի դրոշով երկրպագուն ներխուժել է մարզադաշտ Լևոն Արոնյանը դուրս մնաց Լոնդոնի մրցաշարից Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ակումբները հայտնի են Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարի 4-րդ տուրում «Ռեալ»-ը, «Յուվենտուս»-ը և «Ռոմա»-ն պարտվեցին ՉԼ խմբային փուլի վերջին խաղերում Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Լոնդոնում Գյումրու տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Գոռ Մինասյանը Արոնյան-Վաշյե Լագրավ պարտիան խաղաղ ելք ունեցավ Շախմատի Հայաստանի առաջնությունը կմեկնարկի հունվարի 11-ին Հրանտ Մելքումյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Լոնդոնում «Լիվերպուլ»-ը հաղթեց, «Բարսելոնա»-ն` ոչ. Չեմպիոնների լիգա «Արթիկ»-ը հաղթել է «Արցախ»-ին. բասկետբոլ Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի դասական մրցաշարում Հայտնի են ֆուտբոլի Մ-21 հավաքականի մրցակիցները Չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները Լևոն Արոնյանը ցուցադրական ելույթ է ունեցել Լոնդոնում Հրանտ Մելքումյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Լոնդոնում Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը մասնակցեց «Ատլետիկո Ուրական»-ի հերթական խաղին Երևանում կանցկացվի արևելաեվրոպական երկրների վոլեյբոլի առաջնությունը Հրանտ Մելքումյանը հաղթանակով մեկնարկեց London chess classic FIDE open-ում Լողորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում Աշխարհի ակումբային առաջնության մասնակից թիմերը հայտնի են Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը չի խաղա առաջին րոպեից Դահուկորդ Միքայել Միքայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում Մխիթարյան. Վերադառնանք հաղթական ուղի «Արցախ»-ի ֆուտբոլիստը հրավիրվել է Մ19 տարեկանների թիմ Լևոն Արոնյանը մեկնարկում է London chess classic-ում «Տարվա լավագույն մարզիկի» կոչման համար կպայքարեն 21 մարզիկներ Մանուէլ Պետրոսյանը դեռևս երկրորդն է Հռոմի շախմատային մրցաշարում Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ. թիմը պարտվել է ՖԻՄԱ-ն զիջեց «Էրեբունի»-ին. բասկետբոլ «Փյունիկ»-ը պաշտոնական հայտարարություն է արել «Ալաշկերտի» ֆուտբոլիստը հրավիրվել է Մ-19 հավաքական «Փյունիկ»-ը կբողոքարկի ՀՖՖ որոշումը Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Ցյուրիխի մրցաշարին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխարինող է գտել Մոուրինյոյի համար «Բանանց»-ը 12 ֆուտբոլիստ է հրավիրել մինչև 19 տարեկանների թիմ Բենզեման ճանաչվել է «Ռեալ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդուն դարձել է «Յուվենտուս»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
website by Sargssyan