USD
EUR
RUB

Զիդան․ Հաճելի էր, որ Մարսելոն գոլն ինձ նվիրեց

 
 

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Բետիսի» հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Ֆրանսիացի մասնագետի մամուլի ասուլիսը ներկայացրել է «Marca»-ն։

«Պարի Սեն Ժերմենի» հետ խաղերով պայմանավորված թիմի շուրջ ստեղծված լարվածության մասին

«Մենք սովորել ենք։ Թիմը լավ արդյունքի հասավ առաջին խաղում, իսկ այժմ առաջնության մասին մտածելու ժամանակն է։ Չեմպիոնների լիգայում կարևոր հաղթանակ տոնեցինք, բայց լինելու է պատասխան հանդիպում, իսկ մինչ այդ 5 խաղ ունենք առաջնությունում»։

Մրցաշրջանի արդյունքներով իր ապագայի մասին

«Ինձ համար ամենակարևորը ներկա պահն է։ Այդպես ամեն օր։ Ցանկանում եմ՝ լավ ավարտենք այս մրցաշրջանը, քանի որ պայքարելու տեղ ունենք։ Ապագայիս վերաբերյալ հարցերն այժմ չեն հետաքրքրում ինձ»։

Բենզեմայի նկատմամբ վստահության մասին

«Վստահում եմ բոլոր ֆուտբոլիստներին։ Մենք ինտենսիվ մարզումներ և ժամանակացույց ունենք, այնպես որ՝ բոլոր ֆուտբոլիստներն անհրաժեշտ են ինձ»։

ՊՍԺ-ի հետ խաղում Մարսելոյի՝ գոլը տոնելու մասին

«Շատ հաճելի էր, որ Մարսելոն վազեց ինձ մոտ և գոլը նվիրեց ինձ։ Ես հիանալի հասկանում եմ, թե հանդերձարանում ինչեր կարող են լինել, քանի որ 18 տարի ֆուտբոլիստ եմ եղել։ Ինձ դուր է գալիս, թե այժմ ինչպիսի կապ կա ֆուտբոլիստների միջև։ Այդ հարաբերությունները շատ կարևոր են։ Շնորհակալ եմ ֆուտբոլիստներիս ինձ աջակցելու համար։ Հաճելի է տեսնել, որ նրանք հասկանում են ինձ»։

Ռոնալդուի մարզավիճակի մասին

«Երբեք չի կարելի կասկածի տակ դնել Ռոնալդուի ուժը՝ եթե անգամ նա քիչ է գոլեր խփում կամ քիչ պահեր է ունենում։ Ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել, և բոլորը գիտեն այդ մասին։ Չեմ կարող ասել, թե նա լավագույն մարզավիճակում է, սակայն հեռու չէ դրանից»։

«Ռեալի» գլխավոր մարզիչը լինելու դժվարությունների մասին

«Աշխատանքը շատ ուժ է խլում։ Հասկանալի է, որ գալու է փոփոխությունների ժամանակը։ Փոփոխություն ոչ միայն գլխավոր մարզչի հարցում։ Ընդհանրապես մարզչական աշխատանքը լարված է, իսկ Մադրիդում ավելի շատ»։

«Բետիսի» հետ խաղի մասին

«Մենք համապատասխան ծրագիր և նպատակ ունենք։ Ցանկանում ենք լավ հանդիպում անցկացնել»։

Առաջնությունում առաջիկա 5 խաղի մասին

«Զրուցել եմ բոլոր ֆուտբոլիստների հետ։ Թիմն այս ընթացքում բոլորի կարիքն ունենալու է։ Առաջիկա խաղերը չափազանց կարևոր են, և մենք պետք է պատրաստ լինենք»։

Ասենսիոյի մասին

«Այսօր ինձ հարցնում եք Ասենսիոյից, երեկ խոսում էիք Իսկոյից, իսկ մի քանի օր առաջ՝ Սեբալյոսից։ Բոլորս մեկ նավակում ենք, իսկ կազմն ընտրողը ես եմ։ Մենք պայքարում ենք, իսկ ֆուտբոլիստները սպասում են իրենց հնարավորությանը»։

Լրահոս
Բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի «Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետ Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտ»-ի հիմնական մրցակիցները Ֆավորիտ Բելգիան հաղթեց Պանամային. G խումբ Շվեդիան նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեային. F խումբ Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկանցի Աբովյանում Դպրոցական ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ֆեդերերն առաջինն է աշխարհում ԱԱ-2018․ Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային (տեսանյութ) ԱԱ-2018․ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ) Դանիան նվազագույն հաշվով հաղթեց Պերուին. C խումբ Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Յոահիմ Լյովը հույս ունի հաղթել Մեքսիկայի թիմին Արգենտինա-Իսլանդիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են Ֆրանսիան հաղթեց Ավստրալիային. C խումբ Պորտուգալիան և Իսպանիան հաղթողին չորոշեցին, Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ) Բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ Բասկետբոլի հավաքականը կմրցի Սիրիայի թիմի հետ Մարմնամարզության Հայաստանի բացարձակ չեմպիոնը Արթուր Դավթյանն է Լևոն Արոնյանն արագ շախմատում երկրորդն է. «Grand chess tour» Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը Լևոն Արոնյանը երկրորդն է 6 տուրից հետո Իսպանիայի հավաքականը մունդիալի ընթացքում կմարզի Ֆերնանդո Հիեռոն «Ալաշկերտ»-ն ավարտել է առաջին հավաքը Ինֆանտինոն կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրություններում Մեսսին և դի Մարիան վերսկսել են մարզումները Արգենտինայի ազգային թիմի հետ Ընտրվեց ըմբշամարտի ֆեդերացիայի նոր նախագահ Շախմատի տանը կայացավ Հայաստանի ակումբային առաջնության 5-րդ տուրը Լևոն Արոնյանը «Grand Chess Tour»-ում կիսում է 2-3 տեղերը Ծանրամարտի Հայաստանի թիմերի որակազրկումը կասեցվել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրեյ Տալալաևը Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարող է հանդես գալ NBA-ում Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ում Արազ Օզբիլիսը վերադարձել է Թուրքիա Հովհաննես Համբարձումյանը հեռացել է «Վարդար»-ից Ֆուտբոլ խաղում են ոչ թե մարմնով, ոչ թե ոտքերով, այլ`գլխով. Մխիթարյան Հենրիխ Մխիթարյանն ունի մունդիալի 3 ֆավորիտ թիմ 5 ֆուտբոլիստ հեռացել է «Բանանց»-ից Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականն արդեն Սոչիում է
website by Sargssyan