Իմոբիլեի դուբլի շնորհիվ «Լացիոն» վերադարձավ լավագույն քառյակ (տեսանյութ)

Իմոբիլեի դուբլի շնորհիվ «Լացիոն» վերադարձավ լավագույն քառյակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրի վերջին խաղում «Լացիոն» սեփական հարկի տակ ընդունել է «Վերոնային» ու 2:0 հաշվով վստահ հաղթնակ տոնել: Հռոմեացիներն առաջին կեսում լուրջ առավելություն են ունեցել, սակայն այն գոլերի են վերածել երկրորդում:

5 րոպեի ընթացքում (55, 60) Չիրո Իմոբիլեն դուբլ է ձևակերպել ու գործնականում ապահովել հաղթանակը: Առաջին դեպքում նա օգտվել է Լուիս Ալբերտոյի նուրբ փոխանցումից, իսկ երկրորդում առաջինն է հասել անդրադարձին: Իտալացին 22 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Մոտակա հետապնդող Մաուրո Իկարդին աչքի է ընկել 18 անգամ:

Հատկանշական է, որ «արծիվները» խաղի ընթացքում 33 հարված են կատարել, իսկ հյուրերը` 5:

Այսպիսով, «Լացիոն» վաստակել է 49 միավոր, շրջանցել «Ինտերին» (48) ու վերադարձել Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող լավագույն քառյակ: Սիմոնե Ինձագիի թիմը պարտվել էր վերջին երեք խաղերում: «Վերոնան» 16 միավորով մնաց նախավերջին` 19-րդ հորիզոնականում:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում