«Հանուն ընտանիքի». Վիերան մեծ աշխատավարձի համար տեղափոխվեց Չինաստան

«Հանուն ընտանիքի». Վիերան մեծ աշխատավարձի համար տեղափոխվեց Չինաստան

«Լաս Պալմասի» առաջատար Խոնաթան Վիերան կարիերան շարունակելու է Չինաստանում: Իսպանական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ հարձակվողական ոճի կիսապաշտպանը տեղափոխվել է «Բեյցզին Գուոան»:

28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 23 միլիոն եվրո: Իսպանացին Չինաստանում ստանալու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 6 միլիոն եվրո: Եվս 2 միլիոն նա կարող է վաստակել տարատեսակ պարգևավճարների շնորհիվ:

Ավելի վաղ Վիերան խոստովանել էր, որ նման քայլի է դիմում մեծ գումարներ վաստակելու համար.

«Հնարավորություն ունեմ ապահովելու իմ ընտանիքի ապագան: Ինձ վարձկան անվանող մարդիկ որքան ուզում են թող խոսեն: Շատերը տեղյակ են, որ նախկինում «Լաս Պալմասում» մնալու համար մեծ աշխատավարձով առաջարկներ եմ մերժել»:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վիերան մասնակցել է 23 խաղի, որոնցում 4 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում