Կասիլյասը ցանկանում է տեղափոխվել Իտալիա

Կասիլյասը ցանկանում է տեղափոխվել Իտալիա

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մտադիր է կարիերան շարունակել Իտալիայում:

«Calciomercato»-ն տեղեկացնում է, որ իսպանացին իր գործակալին հանձնարարել է Ա Սերիայում իր համար նոր թիմ գտնել: Առաջիկա ամռանը 36-ամյա ֆուբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակ է ստանալու և կարող է անվճար տեղափոխվել ցանկացած ակումբ:

Ընթացիկ մրցաշրջանում Իկերը կորցրել էր «վիշապների» հիմնական դարպասապահի կարգավիճակը, սակայն երկար դադարից հետո նախորդ տուրում մասնակցել է Պորտուգալիայի առաջնության խաղին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Կասիլյասը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում կամ Մեքսիկայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում