«Բավարիա»-«Բեշիկթաշ». Պատմություն և փաստեր

«Բավարիա»-«Բեշիկթաշ». Պատմություն և փաստեր

«Բեշիկթաշը» վստահ հաղթահարել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը ու փորձելու է պատվով հանդես գալ 1/8 եզրափակչում, սակայն աստղային «Բավարիան» թուրքական թիմից պակաս չի ցանկանում հայտնվել 1/4 եզրափակչում: Այս դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է այսօր՝ փետրվարի 20-ին։

«Բեշիկթաշը» թուրքական առաջին թիմն է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում առաջին տեղն է զբաղեցրել: Բացի այդ, նրանք առաջին անգամ են 1/8 եզրափակչում, իսկ ահա «Բավարիան» այս փուլում հանդես գալու մեծ փորձ ունի։ Գերմանիայի չեմպիոնը B խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը  և արդեն 14-րդ անգամ է խաղալու 1/8 եզրափակչում: Մյունխենյան թիմը կարող է 7-րդ անգամ անընդմեջ դուրս գալ 1/4 եզրափակիչ: 

1/8 եզրափակչի միակ զույգն է, որտեղ խաղում են 2 երկրների գործող չեմպիոնները:

Նախորդ հանդիպումները

Թիմերի միակ հանդիպումը 1997-98թթ. մրցաշրջանի խմբային փուլում էր: «Բավարիան» երկու խաղերում հաղթել է 2:0 հաշվով: Մյունխենում տեղի ունեցած առաջին խաղում աչքի են ընկել Թոմաս Հելմերը և Մարիո Բասլերը, իսկ Ստամբուլում գոլեր են խփել Կարստեն Յանկերը և կրկին Հելմերը։

Թիմերին առնչվող փաստեր

«Բավարիա»

  • 1/8 եզրափակիչներում «Բավարիայի» վիճակագրությունը (2 խաղերի արդյունքում)՝ Հ10 Պ3: Այդ փուլի նախորդ 6 դիմակայություններում «Բավարիան» հաղթել է: Մյունխենյան թիմը վերջին անգամ պարտվել է 2010-11թթ․ մրցաշրջանում՝ արտագնա գոլի կանոնով զիջելով «Ինտերին»։
  • 1997-ին «Բեշիկթաշի» հետ հանդիպումից բացի, «Բավարիան» ևս մեկ անգամ խաղացել է թուրքական թիմի հետ: Գավաթակիրների գավաթի 1972-73թթ. խաղարկության առաջին տուրում մյունխենյան թիմը հանդիպել է «Գալաթասարային» (1:1 Ստամբուլում և 6:0 Մյունխենում): Այդ խաղերում 3 անգամ աչքի է ընկել Գերդ Մյուլերը: 
  • Ընթացիկ խաղարկությունում «Բավարիան» սեփական դաշտի բոլոր 3 խաղերում հաղթել է՝ 3:0 «Անդերլեխտի» հետ, 3:1՝ «Սելտիկի» և ՊՍԺ-ի։
  • 2014-ի փետրվարի 17-ից 2017թ. փետրվարի 15-ը «Բավարիան» Չեմպիոնների լիգայի շրջանակում սեփական դաշտում անցկացրած բոլոր խաղերում հաղթել է ու ռեկորդ սահմանել: Ապրիլին 1:2 հաշվով «Ռեալից» կրած պարտությունը «Բավարիայի» համար առաջինն էր 2013-14թթ. կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ռեալից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո: 

«Բեշիկթաշ»

  • «Բեշիկթաշը» նախկինում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում չի խաղացել: Եվրոպայում նրա լավագույն ցուցանիշը 1986-87թթ. Չեմպիոնների գավաթի 1/4 եզրափակիչն է, որտեղ ընդհանուր 0:7 հաշվով պարտվել են Կիևի «Դինամոյին»:
  • «Բեշիկթաշը» G խմբում ելույթներն ավարտել է «Լեյպցիգի» դեմ խաղով (2:1): Նախքան այդ հանդիպումը ստամբուլցիները 4 անգամ խաղացել են Գերմանիայում և երբևէ չեն հաղթել (Ո1 Պ3), 2 գոլ են խփել ու 6-ը բաց թողել: Միակ ոչ-ոքին գրանցվել է ՉԼ-ի 2009-10թթ. խմբային փուլի «Վոլֆսբուրգի» դեմ խաղում. 0:0: 
  • «Լեյպցիգի» դեմ խաղից բացի, «Բեշիկթաշն» այս մրցաշրջանում արտագնա ևս 2 խաղում է հաղթել՝ «Պորտուի» դեմ 3:1, «Մոնակոյի» դեմ 2:1: 
  • Փլեյ-օֆֆ փուլերում «Բեշիկթաշը» Գերմանիան ներկայացնող մի թիմի է հանդիպել ու պարտվել: Գավաթակիրների գավաթի 1989-90թթ. խաղարկության առաջին տուրում թուրքերը 1:3 հաշվով զիջել են Դորտմունդի «Բուորսսիային» (0:1 սեփական դաշտում և 1:2 արտագնա խաղում):

Թիմերի միջև եղած կապը

  • «Բավարիայի» մարզիչ Յուպ Հայնկեսը 2 գոլ է խփել, երբ 1975-ի դեկտեմբերի 20-ին ԳՖՀ-ի թիմը «Ինենյու» մարզադաշտում 5:0 հաշվով հաղթել է Թուրքիային: Հետագայում մարզադաշտն անվանվել է «Բեշիկթաշ Պարկ»: Հայնկեսը խաղացել է նաև 1971-ի ապրիլի 25-ի հանդիպմանը, երբ Եվրոպայի 1972-ի առաջնության նախընտրական խաղում ԳՖՀ-ն 3:0 հաշվով հաղթել է Թուրքիային: 
  • «Բեշիկթաշի» մարզիչ Շենոլ Գյունեշը դարպասապահ եղած տարիերին Եվրոպայի առաջնության նախընտրական 3 խաղ է անցկացրել Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեմ: Նա դարպասն անառիկ է պահել Իզմիրում, 1979-ի ապրիլի 1-ին (0:0), բայց նույն տարվա դեկտեմբերին չի փրկել թիմին (0:2): 1983-ի ապրիլին Եվրոպայի 1984-ի առաջնության որակավորման փուլում Գյունեշը 3 գոլ է բաց թողել գերմանացներից (0:3): 
  • Եվրոպա լիգայի նախորդ խաղարկության 1/4 եզրափակչում, երբ «Լիոնը» 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում շրջանցել է «Բեշիկթաշին», Կորենտեն Տոլիսոն գոլ է խփել առաջին խաղում, իսկ երկրորդում հաջողությամբ է ավարտել 11-մետրանոց հարվածաշարի իր մոտեցումը:
  • Ռիկարդու Կուարեժմայի 2 գոլերն օգնել են «Պորտուին» Չեմպիոնների լիգայի 2014-15թթ. խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել «Բավարիային»: Մյունխենում «Բավարիան» 6:1 հաշվով ռևանշի է հասել:
  • 2013-14թթ. խաղարկության խմբային փուլում Ալվարո Նեգրոդոն հեղինակության գոլ է խփել «Մանչեսթեր Սիթիի» կազմում «Բավարայի» դեմ խաղում (1:3):
  • Տալիսկայի գոլը «Բենֆիկային» օգնել է 2015-16թթ. խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում ոչ-ոքի հասնել «Բավարիայի» դեմ հանդիպմանը (2:2): Երկու խաղերի արդյունքում մյունխենցիները հաղթել են 3:2 հաշվով:
  • Պեպեն «Ռեալի» կազմում 2013-14թթ. խաղարկության կիսաեզրափակչում հաղթել է «Բավարիային»: 

Գերմանիայում են խաղացել

  • Դուշկո Տոշիչ («Վերդեր» 2007-10թթ․)
  • Ռայան Բաբել («Հոֆենհայմ» 2011-12թթ․)
  • Տոլգայ Արսլան («Համբուրգ» 2009-15թթ․, «Ալեմանիա» 2010-11թթ․)
  • Ատընչ Նուկան («Լեյպցիգ» 2015-16թթ․)
  • Դոմագոյ Վիդա («Բայեր» 2010-11թթ․)

Ֆրանկ Ռիբերին 2004-05թթ. մրցաշրջանից երկրորդ կեսն անցկացրել է «Գալաթասարայում» և խաղացել «Բեշիկթաշի» դեմ սեփական դաշտում տեղի ունեցած խաղում (1:0):

Միասին են խաղացել

  • Թոմ Շտարկե, Սեբաստյան Ռուդի – Ռայան Բաբել («Հոֆենհայմ» 2011-12թթ․)
  • Դևիդ Ալաբա – Ռայան Բաբել («Հոֆենհայմ» 2010-11թթ․)
  • Ռաֆինյա – Ադրիանո («Կուրիտիբա» 2004թ․)
  • Տյագո Ալկանտարա – Ադրիանո («Բարսելոնա» 2010-13թթ․)
  • Ժերոմ Բոատենգ – Տոլգայ Արսլան («Համբուրգ» 2009-10թթ․)
  • Արյեն Ռոբեն – Պեպե («Ռեալ» 2007-09թթ․)
  • Խամես Ռոդրիգես – Պեպե («Ռեալ» 2014-17թթ․)
Հետևեք մեզ նաև Telegram-ում